Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ով ահաբեկի, ում վնասազերծեն

Ով ահաբեկի, ում վնասազերծեն
24.03.2024 | 21:35

Երկիրը զավթած ինչ-որ մեկը, մի ժեշտի կտոր առած, վերահաս պատերազմով ահաբեկելով սեփական ժողովրդին, աջուձախ զիջումներ է պահանջում, չեն ասում՝ ահաբեկիչ, բայց մեկ ուրիշը մի գրանատ է պայթեցրել ոստիկանության դիմաց, թե բա՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներին մեծ դժվարությամբ հաջողվեց վնասազերծել, ուշադրություն, ոստիկանությունը զավթած ահաբեկչին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ